Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Ե՞րբ սպասել խաղաղություն ուկրաինա-ռուսական պատերազմում

Ե՞րբ սպասել խաղաղություն ուկրաինա-ռուսական պատերազմում
27.08.2025 | 19:03

Անթերի հագնված դիվանագետների ու պետության ղեկավարների ստորագրած խաղաղություն ավետող ցանկացած փաստաթուղթ, գրոշի արժեք էլ չունի, եթե այն չի ընդունվելու բոլոր քաղաքական ուժերի և առաջին հերթին պատերազմող բանակի կողմից:

ՈՒկրաինայում, երկրի տարածքային ամբողջությունը խախտող ցանկացած խաղաղության պայմանագիր անընդունելի է:

ՈՒրեմն ի՞նչ:

Այն, որ այդ խաղաղությանը պետք է հասնել ոչ թե արհեստական պարտադրանքների, որոնք խաղաղություն չեն բերելու, այլ բնական ճանապարհով:

ՈՒ այդ ճանապարհը, Ալյասկայից և Վաշինգտոնից հետո, արդեն հստակ ուրվագծվում է:

Դա ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ է ՈՒկրաինայում:

Ինչու՞:

Որովհետև անհրաժեշտ է վերացնել, ոչնչացնել խաղաղության հաստատման մեծագույն խոչընդոտը՝ ուկրաինական մոտ 850 հազարանոց բանակը:

Մենք ականատեսը կլինենք այդ քաղաքացիական պատերազմին:

Ավելին՝ ականատես կլինենք Լեհաստանի ներխուժմանը ՈՒկրաինա՝ «բենդերականներին» պատժելու և իր նախկին տարածքները հետ վերադարձնելու նպատակով: Ինչն էլ առաջացնելու է դոմինոյի էֆեկտ Եվրոպայում:

Առանց ուկրաինա - ռուսական պատերազմը քաղաքացիական պատերազմի վերածելու,

խաղաղության չսպասեք:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Հ. Գ.

ՈՒմ հետաքրքիր են մանրամասներն ու դետալները, խորհուրդ կտամ դիտել

2014 թվականին էկրան բարձրացած «Տիկին պետքարտուղար» ամերիկյան քաղաքական սերիալը:

Դիտվել է՝ 2329

Մեկնաբանություններ